ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Ռոսնեֆտ»-ի ղեկավարն առաջարկում է կրճատել նավթի արդյունահանումը

«Ռոսնեֆտ»-ի ղեկավարն առաջարկում է կրճատել նավթի արդյունահանումը
11.02.2016 | 15:46

«Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը փետրվարի 10-ին Լոնդոնում հայտարարել է, թե նավթի գների անկումը կասեցնելու համար խոշոր նավթարդյունահանողները պետք է օրական առնվազն 1 միլիոն բարելով կրճատեն նավթի արդյունահանումը։ «Նման համակարգված կրճատումը թույլ կտա շուկան բերել ողջամիտ գնային մակարդակի»,- ասել է Իգոր Սեչինը։ Համաշխարհային շուկայում նավթի գները անցյալ տարվա համեմատ 70 տոկոս անկում են ապրել՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակին։ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) խոշորագույն նավթ արդյունահանողը՝ Սաուդյան Արաբիան, պատրաստակամություն էր հայտնել օրական մինչև 1 միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը, եթե նախաձեռնությանը միանան ՕՊԵԿ-ին չանդամակցող խոշոր արդյունահանող երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը: Սակայն Ռուսաստանը, Իրանը և Իրաքը հրաժարվել էին կրճատել արդյունահանման ծավալները:

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ